18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք․ Արթուր Վանեցյան

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Վարչապետն ինչպես միշտ անում է իրեն բնորոշ հակասական հայտարարություններ․ մոտ  6 ամիս առաջ՝ դեկտեմբերի 20-ին, ազգային անվտանգության ծառայողի օրը վարչապետը ելույթ ունեցավ եւ բարձր գնահատեց ԱԱԾ աշխատանքը, որից հետո, երկու օր առաջ, երբ ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին, ասաց, որ պետք է փոխվի աշխատանքի ոճը եւ այլն, եւ այլն։ Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ այս նշանակմանը․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Որովհետեւ մարդ, որը չունի կառավարման, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ եւ օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ ԱԱԾ-ն միայն տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործութունների դեմ պայքարը չէ։ Ծառայությունն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունը, հակահետախուզությունը, դրա համար պետք է ունենալ մասնագիտական երկարամյա փորձ եւ հմտություններ», ասել է Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ակտիվիստների դիտարկումներին, թե համակարգի դրսից երիտասարդ կադրի նշանակումով ռուսական ազդեցությունը մեր ԱԱԾ-ի վրա շեշտակի կնվազի, ԱԱԾ նախկին տնօրենն ասել է, թե համաձայն չէ այդ պնդման հետ։

«Ռուսական ազդեցություն ՀՀ ԱԱԾ-ի վրա երբեւիցե չի եղել։ Դրանք կեղծ պնդումներ են։ Քաղհասարակություն ասելով պետք չէ մատնանշել մի քանի հոգու։ Դրանք տարբեր հիմնադրամներից, տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն տանելու համար։ Նրանցից շատերը այսօր իշխանության մեջ են։ Եվ դա կեղծ պնդում է, նրանք ուղղակի կատարում են իրենց պատվիրատուների հանձնարարությունը», ասել է Արթուր Վանեցյանը։ 

Հաղորդման վարող Աննա Իսրայելյանը հիշեցրել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անցնող երկու տարին բավարար ժամանակաշրջան էր, որպեսզի ԱԱԾ-ն դիրքավորվեր  «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության» հանդեպ, եւ հարցրել, թե արդյո՞ք ԱԱԾ-ն չպետք է լինի ապաքաղաքական մարմին, ԱԱԾ նախկին ղեկավարն ասել է․

«Միանգամայն ճիշտ եք։ ԱԱԾ-ն պետք է լինի քաղաքականությունից դուրս, եթե ԱԱԾ-ն սկսեց ծառայել օրվա իշխանությանը, մենք կունենանք լրջագույն խնդիրներ։ Իմ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ եւ առհասարակ գործել եմ բացառապես օրենքների եւ իմ լիազորությունների շրջանակում։ Այսօր Հայաստանը չունի ԱԱԾ, այդ ծառայության տնօրենը, ինչպես եւ ոստիկանության եւ մյուս կառույցների ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա անմիջականորեն խառնվում է այդ մարմինների գործերին։ Չի կարող վարչապետն այդքան խորը մտնել եւ ցուցումներ տալ։ Այո, առաջ եղել է, բայց հենց այդ պատճառով էին 2018-ին մարդիկ դուրս գալիս փողոց։ Հրապարակային հանձնարարություններ, որոնք ուղղակի աբսուրդի ժանրից են․ գազալցակայանների ՀԴՄ կտորնների ստուգում եւ այլն։ Շատ եմ ցավում ԱԱԾ-ի համար, իմ նախկին գործընկերների համար, ԱԱԾ-ում աշխատող մարդկանց մեծ մասը, հավատացեք, հայրենասեր եւ ազնիվ մարդիկ են։ Այսօր ԱԱԾ-ն Փաշինյանը փորձում է սարքել իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Համոզված եմ, որ իմ նախկին գործընկերները կփորձեն զերծ մնալ այդ պրոցեսից»։

Մեկ օրվա մեջ  փոփոխությունները ուժային կառույցներում, Արթուր Վանեցյանի համոզմամբ, արվել են քաղաքական պատվեների նպատակով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ