23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օրենքը պաշտպանում է միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին․ իրավապաշտպան

Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել և իր բազմահազար հետևորդներ ունեցող էջում հրապարակում է քաղաքացիների լուսանկարները, որոնք, ըստ նրա չեն ենթարկվում հակահամաճարակային կանոններին:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով նման արարքների համար կա ինչպես քրեական, այդպես էլ վարչական պատասխանատվություն և մարդիկ, որոնց լուսանկարները հրապարակվում են, կարող են պահանջել քննություն՝ պարզելու հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։

«Սա քանի որ առանձնահատուկ  իրավիճակ է, ոչ հաճախ պատահող, մենք դեռ չունենք պրակտիկա, բայց թե՛ քրեական օրենսգրքում, թե՛ վարչական իրավախախտումների  վերաբերյալ առկա ձևակերպումները առձնվազն  քննություն իրականցնելու հիմք տալիս է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից որոշ նկարներ հեռացնելուն, իրավապաշտպանի խոսքով կես միլիոնից ավելի հետևորդ ունեցող էջում սխալ բան անելը ապա հեռացնելը չի շտկում սխալը։

Մելիքյանն, անդրադառնալով օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի անձնական տվյալների համացանցում տարածմանը, նշեց, որ ի տարբերություն վերոնշյալ դեպքին, նմանատիպ հրապարակման պրակտիկա կա․

«Դա վերաբերվում է իշխանության մեջ մտնող անձին՝ ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանին, որն ի դեպ նաև ֆորմալ առումով իշխող քաղաքական ուժի ղեկավարն է, և այդ անձի վերաբերյալ այս տարի փետրվարի երկրորդ կեսին հրապարակվեց նրա  դատավաճիռը,  այսիքն այն փաստ, որ նա դատված է եղել ինչ-ինչ զինվորական հանցագործության համար, ընդ որում, խոսքը վերաբերվում էր դռնբաց դատական նիստին հրապարակված դատական վճռին, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի դռնփակ դատական նիստին  հրապարակված դատավճռի։ Իրավաբաններով ընթեցելիս այդ զզվելի ձևով համացանցում հայտնված տեքստը գրեթե բոլորս այն համոզմանն էինք, որ այդտեղ նկարագրված հանցակազմը  մեծ հավանականությամբ ապօրինի է մեղսագրվել, հաշվի առնելով այն հանգամանքը , որ բոլորս էլ գիտենք՝ ինչպիսի մեթոդների էր դիմում ոստիկանությունը խորհրդային տարիներին։ Այնտեղ 99 տոկոսում խոստովանական ցուցմնուքներ են․ արել էր անձը, թե  չէր արել, նրան ստիպում են խոստովանի, դա էր խորհրդայաին  քրեական դատավարության էությունը։ Այս պարագայում տեսնում ենք անձինք անգամ չեն խոստովանել այդ արարքը և մինչև վերջ պնդել են, որ դա չի եղել»։

Իրավապաշտպանը նշեց, որ մասնագիտական տեսանկյունից հարցին մոտենալիս ակնառու է, որ տեղի է ունեցել ապօրինի  դատավճիռ, որը հետագայում ուղղվել էր՝ բեկանվելով Վճռաբեկ դատարանի կոմից։

«Այս բոլոր հատկանիշները կային, բայց չկային ՏԶԿ նախարարի պարագայում, բայց նրա պարագայում անմիջապես քրգործ հարուցվեց՝ երկու հոդվածներով, նույնսիկ մեղադրանքի մասին տեղեկություններ  հայտնվեցին, սա նշանակում է, որ մենք ունենք պրակտիկա և այդ պրակտիկան  փաստացի չի կիրառվել։ Այն ժամանակ  կիրառված պրակտիկան ոչ թե եղել է օրենքի գերակայության, իրավունքի գերակայության տրամաբանության մեջ, այլ պարզապես քաղաքական ուժի ներկայացուցիչներին պաշտպանելու տրամաբանության մեջ և գնալով մենք ավելի ու ավելի  ենք համոզվում, որ օրենքը պաշտպանում է ոչ թե բոլորին, այլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին, կամ նրանց, ովքեր կիսում են իշխող ուժի կարծիքը։ Այս  հակաօրինական քայլը որևէ գնահատականի չարժանացավ, քրգործ չհարուցվեց և անգամ վարչապետի անձնական թերթը արտատապեց բացահայտ ապօրինի նյութը»,- ասաց Մելիքյանը։

Ըստ նրա՝ Գագաիկ Ծառուկյանի անձնական տվյալների հրապարակումը համացանցում պատահականություն չէր և պայմանավորված էր օրեր առաջ ԲՀԿ-ի ներկայացրած քաղաքական հայտի հետ․

 «Իսկ իշխող քաղաքական ուժի կողմից իրենց հրաժարականը պահանջողներին դավաճան համարելը և իրենց քայլերը ոչ միայն հակաժողվրդական է, այլ նաև հակատրամաբանական»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ