07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա․ Պապիկյան

Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք մենք, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղավիացիայի ոլորտը։

«Այն խնդիրները, որ այսօր արձանագրվել են, մեկ օրում տեղի չեն ունեցել, և ամենևին 2019 թվականի արգասիքը չեն։ Այս մասով մտահագություն կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք մենք։ 

Մեր նպատակն է ունենալ նախ տեղական փոխադրող, խոսքը ՀՀ տեղական ավիացիային է վերաբերվում։ Ես դրա ջատագովն եմ և հետագայում ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա», – ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ