05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը կրկին կերկարացնի արտակարգ դրության ռեժիմը

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավանականություն կա արտակարգ դրությունը երկարաձգելու մասով:

«Բավականին մեծ հավանականություն կա, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարձգվի:Այո, արտակարգ դրությունը կերկարացվի»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց՝ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ առողջապահապան խնդիրներից մեկը առողջապահության առաջնային օղակների արդյունավետության բարձրացումն է եղել: 

«Մենք այստեղ էլի առաջնորդվում ենք ճգնաժամը որպես հնարավորություն հայեցակարգով, եւ հույս ունենք, համոզված ենք, որ այս պայքարի համատեքստում մենք լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում եւ համակարգը այս համավարակի արդյունքում էականորեն կուժեղանա, եւ մենք կունենանք  շատ ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ: Պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա եւ բարձրանում է:

Այո, սկզբնական շրջանում, երբ նրանք նոր էին ներգրավված, կային որոշակի խնդիրներ եւ այսօր էլ կան, բայց մենք ամեն օր ավելի քիչ ահազանգեր ենք ստանում: Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի աշխատողներին, դուք տեղյակ եք, որ մենք այդ քաղաքականությունն արդեն որդեգրում ենք, որ պոլիկլինկաներում աշխատողների աշխատավարձը դեռ նախորդ տարվանից ավելացել է: բայց մենք ընթացիկ այս իրավիճակում կառավարությունը քննարկում է եւ բոլոր անհրաժեշտ որոշումները, այդ թվում ֆինանսական, կկայացվեն»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ