23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխացել է գանձապետական հաշվին, որը նախատեսված է Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համար: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Պարոն Թովմասյանի աշխատավարձն ամբողջությամբ փոխանցվել է հատուկ հաշվեհամարին»,- ասաց Ղազարյանը:

ՍԴ աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ ապրիլ և մայիս ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմը պարգևավճարներ առհասարակ չի ստացել:

Հայաստանում հունիսի 9-ինժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպքորոնցից 4 451-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 933 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է  71 405 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպքԱրձանագրվել է մահվան 74 դեպքերբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակսակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ