13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայկ Մարությանը կրկին ինքնամեկուսացել է

Hraparak.am-ի  տեղեկություններով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի օր է՝ կարանտինի մեջ է եւ աշխատում է հեռավար․ նման որոշում կայացնելու հիմք է հանդիսացել գործավարուհու՝ հունիսի 1-ին կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիր լինելու հանգամանքը։ 
      
«Խոսակցություններ կան, որ երեկվանից ընդհատակ է անցել»,-փոխանցեց քաղաքապետարանի Hraparak.am-ի աղբյուրը։ Հարցրինք՝ թեստ արե՞լ է, կիսահումորային պատասխանեց՝ ինձ թվում է, որ ինքը օրը մեջ թեստ է անում։

Hraparak.am-ի  տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանից․ վերջինս մեզանից նախ գրավոր հարցում պահանջեց, երբ պնդեցինք հարցը, ասաց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում։

Մարությանի՝ «ընդհատակ» անցնելու մասին լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետի մամուլի խոսնակից, սակայն նա մեր հարցերին չպատասխանեց։

Նշենք, որ դեռ մարտի սկզբին, երբ Հայասանում համավարակը թափ էր հավաքում, Մարությանը ինքնամեկուսացվել էր, այդ ժամանակ ասում էին, որ անգամ «աչքը վախեցած» քաղաքապետը գործնական թղթերը վերցնում է դռան արանքից։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ