06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են. Pastinfo.am

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ․ տեղեկացնում է Pastinfo.am-ը։

Հանդիպման առանցքում եղել է ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, որն այլևս Փաշինյանը չի կարողանում կառավարել։ Այս հանդիպմանը հաջորդեցին ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնանկությունները ու առողջանալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։

Նկատենք՝ թեև կորոնավիրուսի պատճառով երկիրը հայտնվել է դժոխքի եզրին, ինչպես հայտարարել է ինքը՝ Փաշինյանը, սակայն կադրային փոփոխությունները կատարվեցին ոչ թե համավարակի դեմ պայքարը ձախողած ոլորտում, այլ ուժային կառույցներում՝ այդպիսով մատնելով, որ մտավախություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված։

Պաշտոնաթող նախագահը թերևս խորհուրդներ է տվել Փաշինյանին՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով։ Փաստն այն է, որ հանդիպումից հետո ազատվեցին ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը՝ նրանց փոխարինելով ծանոթ-բարեկամական կադրերով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ