21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռոսիա 24». Հայաստանի նախկին նախագահի դեմ դատավարությունը քաղաքական է եւ խտրական

«Ռոսիա 24» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատասխանել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքներին: Դատարանը նշել է, որ օրենսդրությունը փոխվել է, եւ Քոչարյանին ցանկանում են դատել ավելի խիստ հոդվածով, որն զգալիորեն ավելի ուշ է հայտնվել, ինչն անթույլատրելի է:

Ինչպես հաղորդվել է, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի հուլիսին Երեւանում: Նրան մեղադրել են սահմանադրական կարգի տապալման մեջ. խոսքը 2008 թվականի բողոքի ցույցերը ցրելու մասին է: Անցյալ տարվա մայիսին Հայաստանի նախկին նախագահը ազատվել էր, բայց արդեն հունիսին վերաքննիչ դատարանը նոր կալանքի թույլտվություն էր տվել: Քոչարյանն ինքը մեղադրանքը սարքովի է համարում եւ խոսում քաղաքական հետապնդման մասին: Հայաստանի նախկին նախագահը հիմա Երեւանում է, որտեղ վիրահատությունից հետո բուժման կուրս է ստանում»,- հիշեցնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

«Հոդվածը, որով հիմա մեղադրում են երկրորդ նախագահին, ավելի խստացված բնույթ ունի, քան այն հոդվածը, որ կար 2008 թվականին: Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ մեղադրանքը չի կարող կիրառվել երկրորդ նախագահի նկատմամբ: Սա հիմնական կետերն են, որոնց մասին նշված է ՄԻԵԴ խորհրդատվական որոշման մեջ»,- նշել է Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հանրապետության նախկին նախագահի պաշտպան Արամ Վարդեւանյանի խոսքով՝ 7-8 մարդկանց նկատմամբ, որոնք քաղաքական գործիչներ են եղել, քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն, միեւնույն ժամանակ, նույնպիսի մոտեցում չի կիրառվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: «ՄԻԵԴ-ն արձանագրել է ստանդարտ, որի համաձայն՝ քրեական օրենքի հետադարձ ուժի շրջանակում հարցը դիտարկելու համար անհրաժեշտ է դիտարկել որպես երկրի գործող իրավական պրակտիկայի աղբյուր: Մինչդեռ, մեր երկրում այդ պրակտիկան կա, որն առանց որեւէ իրավական քննարկումների, պատճառների չի կիրառվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ դրանով ապացուցելով, որ այս դատավարությունը քաղաքական է եւ խտրական»:

https://youtu.be/d8ZWzSki2Gc

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ