18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյան, երերում ես, դողում ես, ինչի՞, տնտեսական հեղափոխությունն արեցիր, մրսեցի՞ր…. Գևորգ Պետրոսյան

Դու ի՞նչ վարչապետ ես, որ քո մարզպետները, մարզերն անտեր թողած, լծվել են Ծառուկյանին քարկոծելու գործին: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա գրել է. « Նոր աղբանոցից լուրեր ստացվեցին Նիկոլ Փաշինյանի շշուկով…

Փաշինյան, աղբանոցում ի՞նչ կա…

Փաշինյան, երերում ես, դողում ես, ինչի՞…

Տնտեսական հեղափոխությունն արեցիր, մրսեցի՞ր…

Դու ի՞նչ վարչապետ ես, որ քո մարզպետները, մարզերն անտեր թողած, լծվել են Ծառուկյանին քարկոծելու գործին:

Դու այդքան իրավագիտակցություն չունես, որ հասկանաս, որ մարդուն չի կարելի մեղադրել չեղած բանի համար: Դու ուր, անմեղության կանխավարկածն ուր…

Էտ լայվերիդ ու կորոնավիրուսի փոստատարի փոխարեն օրենք կարդա, կարող ա պետք գա քրեակատարողական հիմնարկում…

«Ժողովրդի վարչապետ», բացի հետդ քայլած ապիկարներից, ոչ ոք մեղավոր չի, որ այլևս զրոյական վարկանիշ ունես հպարտ քաղաքացիների շրջանում:

Արա, էտ էլ Ծառուկյանի մեծահոգության դիմա՞ց, որ հրաժարվել ա մերձավոր գործընկերներիդ մասին (21+) «հետաքրքիր նյութեր» ձեռք բերելու հնարավորությունից…

Հասկացանք՝ արդեն խեղդվում ես, փոխանակ ջրասուսակ կանչես, մարզպետ ես ներգրավում…

Ամոթ քեզ…

Հիշում եմ՝ ոնց էիր գլխիկոր անցնում Ծառուկյանի առջևով, ու ոնց մուրացիր վարչապետ կարգվելուդ՝ քո մասով անկատար թողնված Հուշագիրը…

Խաբված ժողովուրդ ջան, քիչ մնաց…

Համբերեք…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ