06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարական առանձնատան հսկողությունն են ուժեղացնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հենց նոր մեզ տեղեկացրին, որ Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Մենք կապվեցինք վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ եւ հարցրեցինք, թե ինչ մեքենաներ են մտնում ամառանոցի տարածքը եւ այժմ որտեղ է գտնվում վարչապետը։ Նա ասաց, որ տեղեկություն չունի մեքենաների մասին, իսկ վարչապետը գտնվում է կառավարական ամառանոցում։                    

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր երեկոյան ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։ Կարելի է երկու ենթադրություն անել՝ կամ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ անհանգստություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված եւ կոնկրետ իր անձի անվտանգության առումով, կամ՝ առաջիկայում ինչ-որ քայլեր է որոշել ձեռնարկել եւ կարծում է, որ դրանք հակահարվածի կարժանանան, ուստի նախապես ուժեղացնում է իր անձնական պահպանությունը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ