17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոտդ ստեղ դրեցիր՝ բերնիդ կտամ․ թեժ վեճ՝ Իոաննիսյանի և գնդապետի միջև

Միջադեպ է տեղի ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի և ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջև, ում Իոաննիսյանն իր կազմակերպած ակցիայի ընթացքում հորդորել է դիմակ կրել իր ավտոտնակում:

Ոստիկանության գնդապետը խիստ վրդովել է այդ նկատողությունից եւ կոպիտ պատասխան տվել Իոաննիսյանին:

«Ընկեր ջան, սա իմ տունն ա, հիմա դու եկել ես, ինձ ասում ես` իմ տան մեջ պետք է դիմակ կրե՞մ: Սա իմ տունն է, հավասարեցված է տանը, ինչպես նաեւ մեքենան, հիմա ես քեզ պետք է իրավաբանություն սովորեցնե՞մ: Դու իրավաբանությունից ընդհանրապես հասկանո՞ւմ ես, ինձ մի ներվայնացրա, երիտասարդ: Դու ներխուժում ես հիմա իմ բնակարան: Ես իմ տանը լավ եմ անում, դիմակ չեմ կրում, քեզ ի՞նչ: Կարողա գաս, ինձ տանն էլ ասես, ինչի դիմակ չես դնում: Ես ոստիկանության գնդապետ եմ, ես շատ լավ գիտեմ` ինչ եմ ասում: Այո-ի քարոզչություն եմ անում, դրա համար էլ դիմակ չեմ դնում, գնացեք դրա մասին մտածեք, մինչեւ մարտի 12-13-ը քարոզչություն էիք, անում, հիմա եկել, ինձ ասում ես` ինչի դիմակ չես դնում, լավ եմ անում: Եթե երկիւր կառավարել չգիտեք, ինչ եք ուզում ինձանից»,- նշեց Շիրինյանը;

Դանիել Իոաննիսյանն էլ նրան պատասխանեց, որ ՀՀ պարետի որոշումը պարտադիր է նրա համար նաեւ տանը, ամեն տեղ:
«Իյաաա, էս ի՞նչ ես խոսում, կգոռամ, մի հատ էլ ոտդ ստեղ դրեցիր բերնիդ կտամ, հերիք եղավ, բոլ եղավ: Դուք ինչի համար եք այստեղ պարոն կապիտան, հասարակական կարգ պահպանեք: Որոշումը ցույց տվեք, տուգանեք եւ գնացեք ստեղից, հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի մարդկանց էշի տեղ դնել»,- վրդովվեց Շիրինյանը:

Ոստիկանը չմիջամտեց միջադեպին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ