«Սիրելի՛ հայրենակից, հետևի՛ր պարետատան բոլոր պահանջներին». Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակից,
Հանուն Ձեզ, և յուրաքանչյուրիս առողջության, հանուն բարձր քաղաքացիական գիտակցության, խնդրում և հորդորում եմ՝
1. ուր էլ լինես, պահպանի՜ր հակահամաճարակային բոլոր կանոնները,
2. որքան էլ, որ դժվար է տանը մնալը, հետաձգի՛ր տանից անհարկի դուրս գալու առիթները,
3. հետևի՛ր պարետատան բոլոր պահանջներին,
4. դիմակ կրի՜ր, երբ մենակ չես։
Իսկ դու մենակ չես հաստատ։ Ամեն բան լավ է լինելու, սա էլ կանցնի ու կմոռացվի։ Անե՛նք այնպես, որ այս համավարակից՝ կորուստը, ափսոսանքն ու դառնություն պատճառող հիշողությունները հնարավորինս քիչ լինեն։ Վիճակը շատ բարդ է»: