06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը

Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը, գրում է «Վեստի Վորոնեժ»-ը:

Պիտակներից դատելով՝ ծխախոտի ամբողջ խմբաքանակն արտադրվել է Հայաստանում: Ի դեպ, սա մաքսանենգ ծխախոտի առգրավման արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի վերջին խմբաքանակն առգրավել էին Կրասնոդարի սահմանապահները:

Կայքը գրում է, որ Հայաստանում կոնտրաֆակտային առեւտրի պատճառով սկանդալ էր ծագել: «Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն այդ անօրինական բիզնեսի կազմակերպման մեջ մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ վերջինս, իր հերթին, սպառնացել է ուժայիններով: Միեւնույն ժամանակ, Մինասյանի խոսքով, Վորոնեժի դեպքը բազմաթիվ դեպքերից մեկն է: Ռուսաստան ծխախոտի տեղափոխումը շարունակվում է 2 տարի շարունակ: Վորոնեժում առգրավված ծխախոտի գինը փորձագետները գնահատել են 70 մլն ռուբլու չափով»,-գրում է կայքը:   

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ