06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, եւ դրան նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը. Զառա Հովհաննիսյան

Մարդու իրավունքնրի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ու զգայնություն ունենալը քաղաքական գործիչների ու հանրային դիրք զբաղեցնողների համար պարտադիր է, քանի որ նրանք որոշակի մթնոլորտ են ձեւավորում երկրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ես վաղուց արդեն չեմ հետեւում Նիկոլ Փաշինյանի էջին, քանի որ նրա հրապարակումները հաճախ բակի տաղավարային բամբասանք են հիշեցնում։ Բայց վերջին հրապարակումներից մեկը, որը ընկերներիս պատին նկատեցի, տրանսպորտում դիմակ չկրող երիտասարդ կնոջ լուսանկար էր՝ «Անթաքույց գեղեեցկություն» վերտառությամբ։ Նախ, ո՞վ է թույլ տվել վարչապետին անհատական լուսանկարներ տեղադրել իր էջում, թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներին։ Իսկ տվյալ հրապարակման տակ ի հայտ եկած ակնհայտ վիրավորական ու անպատշաճ մեկնաբանություններն ընդհանրապես մարդու արժանապատվության ու անձնական կյանքի նկատմամբ լրջագույն ոտնձգություն են։

Մարդու իրավունքնրի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ու զգայնություն ունենալը քաղաքական գործիչների ու հանրային դիրք զբաղեցնողների համար պարտադիր է, քանի որ նրանք որոշակի մթնոլորտ են ձեւավորում երկրում։

Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, եւ այդ գործընթացին ակտիվորեն նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ