23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը խաղալիք չի փողով մեջը քաղաքականություն խաղալու համար. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի մասին

Ձեր նշած անձնավորության քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ մի որոշ ժամանակ, մոտ 5-7 տարի պետք է լռի եւ ուսումնասիրի քաղաքական գործընթացները, վարչապետի, նախագահի եւ մնացածի տարբերությունը, ուսումնասիրի քաղաքական դաշտը եւ ձեւավորի նորմալ թիմ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

Դիտարկմանը, որ Վանեցյանը քաղաքական ուժ է ձեւավորել, տարբեր քննադատական հայտարարություններ է անում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ինչի՞ հաշվին, ինչո՞վ է պարոն Վանեցյանը տարբերվում մյուս արտախորհրդարանական ուժերից: Որ ինչ-որ մի պահ ասոցացվել է մեր հետ, մի պահ եղել է ԱԱԾ տնօրե՞ն: Կարծում եմ՝ մի քիչ ուռճացված է մի անձի շուրջ ձեւավորված դիսկուրսը: Մի բան կարող եմ ասել՝ Հայաստանը խաղալիք չի փողով մեջը քաղաքականություն խաղալու համար: ՀՀ-ում փողով քաղաքականություն ձեւավորելը եւ մարդկանց ճակատագրի, երկրի ճակատագրի հետ խաղալն անընդունելի է: Երբ ինչ-որ ժամանակ որեւէ կուսակցություն կգա կհասնի այն փուլին, որ մենք բաց բանավեճ կունենանք, ես շատ անելիքներ կունենամ»:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ օրինակ, ՀՅԴ-ի անցած քաղաքական ճանապարհի մասին շատ երկար կարելի է խոսել լավը կամ վատը. «Բայց օգտվել այն բանից, որ ինչ-որ մի պահ գործող, բարձր վարկանիշ ունեցող իշխանության հետ հնարավորություն է եղել իշխանություն կիսել եւ այդ բագաժի վրա  հիմնվելով հիմա ամպագորգոռ  հայտարարություններ անել, որոնք որեւէ փոքր բանավեճին անգամ չեն դիմանա եւ դրա շուրջ օրակարգ ձեւավորելը, այդ PR-շիկները, որ Սերժ Սարգսյանին տապալեցին, հաջողության չեն հասնելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ