06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանին, երբ ձեր կարճ ուղեղով համեմատում եք Նիկոլի հետ, ապա պատրաստ եղեք, որ պատասխանը փաստերով ստանալու եք. Տիգրան Վարդանյան

Սերժ Սարգսյանին, երբ ձեր կարճ ուղեղով համեմատում եք Նիկոլի հետ, ապա պատրաստ եղեք, որ պատասխանը փաստերով ստանալու եք:

Սարգսյան Սերժը Իսկանդերով ու Սմերչով էր սպառազինում մեր ԶՈՒ-ն, իսկ Նիկոլը՝ Հորդանանի ավազների մեջ փթած սպառազինությունն է ներկում և վրան գրում աննախադեպ:

Սարգսյան Սերժը համաշխարհային տնտեսական կրիզիս և H1N1 էր հաղթահարում, իսկ Նիկոլը Covid-ի դեմ պայքարն է ձախողել և դեռ միջազգային սկանդալներն են այցելելու մեր Հանրապետությանը:

Սարգսյան Սերժի ժամանակ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի դեպքում՝ բանակցում են փուլային տարբերակով՝ զորքերի դուրսբերում, ադրբեջանցիների վերադարձ, ստատուս Ադրբեջանի կազմում:

Սարգսյան Սերժի ժամանակ Հայաստանը սև ցուցակում չի հայտնվել, իսկ Նիկոլի ժամանակ մեր քաղավիացիան ներառեցին սև ցուցակի մեջ և այնպիսի երկրների հետ, որ խոսքերն ավելորդ են:

Եվ այսպես շարունակ ես կարող եմ թվե՜լ ու թվել, բայց այսքանով սահմանափակվենք: Եթե պետք է շարունակեք պետականամետին համեմատել խեղկատակի հետ, ապա խորհուրդ կտամ ձեզ էլ համեմատեք դռան դիմացը դրվող փալասի հետ:

Եվ ամենակարևորը հիշեք մի բացարձակ ճշմարտություն: Ձեր չստացված երազանքների համար Սերժ Սարգսյանից մի բողոքեք: Ինչպես ասեց Նիկոլը, եթե ինքը մեղավոր է, ապա մեղավոր եք դուք։

 Տիգրան Վարդանյան
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ