23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել: Դիլետանտները աղետ են։ Պոպուլիստ դիլետանտները՝ առավել

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա այսօր հրապարակեց այն կազմակերպությունների ցուցակը (սեւ ցուցակը), որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սրանց թվում են ՀՀ-ու գրանցված բոլոր ավիաընկերությունները, ուղղաթիռ ու անգամ…. օդապարիկ

Որ ասում ենք գրագետ ու պրոֆեսիոնալ չեք՝ վիրավորվում եք, որ ասում ենք՝ հանցավորության աստիճանի ինքնավստահ եք՝ նեղվում եք, որ ասում ենք՝ պետական կառավարումից 0 գիտելիք, փորձ ու պատկերացում ունեք, սկսում եք ձեր ձանձրալի հեքիաթը նախկինների մասին։ Կորոնավիրուսի աղետալի վիճակից բացի սա եւս մեկ խայտառակ գույն է ձեր անգրագետ դեմքի վրա։

 

Ձեր վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի երկիրը փրկել: Դիլետանտները աղետ են։ Պոպուլիստ դիլետանտները՝ առավել։

Այ, սրա համար կարելի է քննադատել Տաթեւիկ Ռեւազյանին, բայց ավելի շատ՝ Փաշինյան Նիկոլին, ով մտածեց, որ պետությունը «բամբասանք» տարածող թերթի խմբագրություն է, ինքն էլ եղած լրագրողներից ամենաճարպիկը, ուստի պիտի խմբագիր աշխատի։

Հ.Գ. Կորոնավիրուսի մասով շտապ պետք է երկրում 10-14 օրով շատ խիստ կարանտին մտցնել՝ հոգալով մարդկանց կոմունալների, վարկերի ու աշխատավարձի խնդիրը։ Ձեր ձախողումներն այս դեպքում մարդկային կյանքեր են արժենում։ Մեր առջեւ սահմաններ են փակվում։ Մի հապաղեք։ Այա խնդիրն ինքն իրեն չի լուծվելու»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ