14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցով կընդլայնվի նրանց գործունեության շրջանակը

ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցով` մրցութային կարգով հաստատված լավագույն գիտնականները կստանան ֆինանսավորում իրենց գործունեությունն իրականացնելու համար: Այս թեմայի շուրջ այսօր` հուլիս 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Արթուր Մովսիսյանը:

Գեւորգ Վարդանյանը նշեց, որ 2011-ի դեկտեմբերին ՀՀ Նախագահի` երիտասարդ գիտնականների հետ հանդիպման արդյունքում ստեղծված աջակցության  ծրագրին  տրամադրվելու է 100 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի հիմնական ուղղություններն են դրամաշնորհների տրամադրում գիտաժողովների մասնակցության համար,  հանրապետական գիտական դպրոցների կազմակերպման ֆինանսավորում, մրցանակաբաշխությունների կազմակերպում:

Ծրագրի քննարկումը կապահովի  “Facebook” սոցցանցում ստեղծված հատուկ խումբը, որտեղ կանցկացվեն քննարկումներ, պարբերաբար կհրապարակվեն ծրագրի հայտերը եւ արդյունքները: Ինչպես նշեց Կառլեն Խաչատրյանը, այս կերպ կմեծանա ոչ միայն երիտասարդ գիտնականներին տրամադրվող գումարի չափը, այլ նաեւ կընդլայնվի նրանց գործունեության շրջանակը:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մեկնարկը տրվել է հունիսի 1-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ