08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Նրանց սպանել է վարչախումբը»՝ քսան տարի անց․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

Կարծեմ 2000 թե 2001թթ․, երբ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» թերթն իր առաջնորդողում հրապարակել էր վերջին տարիներին մահացած պետական, քաղաքական գործիչների լուսանկարները, մոտավորապես, հետևյալ գրառմամբ․ «Նրանց սպանել է վարչախումբը»։
 

Ցուցակում, բացի կասկածելի հանգամանքներում սպանված գործիչներ Հենրիկ Խաչատրյանից, Արծրուն Մարգարյանից և այլ գործիչներից, առկա էին նաև սրտի կաթվածից մահացած ՀԿԿ քարտուղար Սերգեյ Բադալյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Էդուարդ Եգորյանի լուսանկարներն ու անունները նույնպես։

Վերջերս, արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ, որ իր համար լրագրությունը եղել է հիմնականում քաղաքականություն։ Սրանով, իհարկե «արդարացվում» է վերոնշյալ նախկին «դատապարտումները» գործող իշխանությանը։
 

Հարց․ եթե Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար, այսօր չլիներ ՀՀ վարչապետ, այլ շարունակեր մնալ որպես քաղաքական գործիչ, քողարկված թերթի խմբագրի դիմակով, ինչպիսի առաջնորդողով այսօր հանդես կգար, իր նպատակին, այն է՝ իշխանության հասնելու համար․
 

«Հայկական Ժամանակ» թերթը,առաջնորդողում, որպես վարչախմբի կողմից սպանվածներ, ոչ միայն կհրապարակեր Մհեր Եղիազարյանի, Հայկ Հարությունյանի, Գեորգի Կուտոյանի լուսանկարներն ու անունները, այլև կորունավիրուսից մահացած տասնյակ, շուտով հարյուրավոր մահացածների լուսանկարներն ու անուն ազգանունները նույնպես։
Եվ այս դեպքում, թերևս նա ճշմարտությանն ավելի մոտ կլիներ, քան շուրջ քսան տարի առաջ»։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ