09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Այ անկուշտ, երկիրը դարձրել ես առք ու վաճառքի առարկա». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու ցնցող բացահայտումները շարունակվում են, ու ինքնահռչակը գետինը չի մտնում, էս մեկն էլ չի հերքելու, ոնց հերքի անհերքելին․․․Այ անկուշտ, երկիրը դարձրել ես առք ու վաճառքի առարկա․․․

Երեւի մի մութ անկյունում նստած եղունգներն է կրծում ու վախեցած վեր է թռչում դռան ամեն բացվելու հետ․․․
Ու ես, անցած երկու տարվա մեջ արդեն միլիոներորդ անգամ համոզվում եմ, որ ես ճիշտ էի՝  Նիկոլից ի՞նչ վարչապետ․․․

Այո, մենք բոլորս հայտնվել ենք մի մեծ շիլաշփոթի մեջ, սրանից պարտավոր ենք դուրս գալ առանց արյունոտվելու, սրանից պարտավոր ենք դուրս գալ շատ արագ։

Էս թյուրիմացությունից ազատվելը այլեւս մեր երկրի համար դառնում է կենաց եւ մահու հարց․․․
Մեզանից յուրաքանչյուրի համար՝ արժանապատվության հարց։

Պատերազմում՝ ինչպես պատերազմում…

Եվ ոչ մի դիմակ չի կարող փակել արդարության եւ ճշմարտության բերանը․․․»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ