06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը

Ոչ ժողովրդավարական ռեժիմները ձգտում են վերարտադրության։ Իշխանությունը դառնում է ինքնանպատակ։

Ավտորիտար կամ տոտալիտար իշխանավորները, որպես կանոն, լինում են «ժողովրդի ծոցից ելած», հանդես են գալիս ժողովրդի անունից ու շան օրի են գցում նույն այդ ժողովրդին։ Մեզ մոտ բացառություն չէ։

Ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների ղեկավարները սեփական կամքով չեն հեռանում իշխանությունից։ Նրանց իշխանությունից հեռացնում է բնական կամ կողմնակի միջամտությամբ մահը, կամ էլ՝ հեղափոխությունը/հեղաշրջումը։ Այլ կերպ ասած՝ «Ժողովրդի» իշխանավորներին պետական կաբինետից հանում են կա՛մ ոտքերով առաջ (դագաղի մեջ․ սա այն դեպքում, երբ հաջողվում է իշխել ցմահ), կա՛մ ձեռքերով առաջ (ձեռնաշղթաներով․ սա այն դեպքում, երբ տեղի է ունենում հեղափոխություն/հեղաշրջում)։

Բոլոր ավտորիտար իշխանությունները սիրում են հայտարարել, որ իրենք օր առաջ ուզում են թողնել պաշտոնը և վերադառնալ նախկին կյանքին։ Իրականում, սակայն, ամեն ինչ անում են, որպեսզի ցմահ կառչած մնան պաշտոնից։ Հնարավորություն դեպքում նաև ժառանգեն այդ պաշտոնը տնեցիներին։

Շտապեմ բոլորիդ հանգստացնել, որ մեզ դա չի սպառնում։ Ամեն ինչ մոտենում է անփառունակ ավարտին։ Կարևորն այն է, որ ցնցումներ չլինեն»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ