23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք ինչպե՞ս եք կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, ով ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա

Հիասթափությունս սահման չունի՝ կապված կառավարության անդամների նշանակման հետ: Պետք չէ մեծախոսել, պարոն Նախագահ, ժողովրդի միասնականության, հաշտեցման մասին: Այն, ինչ Դուք անում ենք, այդ հասկացողությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Դուք ինչպե՞ս եք կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, ով ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա:

Ապրիորի դա անհարգալից վերաբերմունք է երկրի պետական ինստիտուտների և Սահմանադրության հանդեպ: Դուք ինչպե՞ս եք կարող արտաքին գործերի նախարարի պաշտոնում թողնել մի մարդու, ով կոչ էր անում բոյկոտել ընտրությունները, ուրեմն նաև երկրի Սահմանադրությունը և մեր անկախությունը: Ինչպե՞ս կարող է նման մարդը ներկայացնել մեր երկիրը և պաշտպանել մեր շահերը, եթե նա հրապարակայնորեն արհամարել է մեր արժեքները։ 

Դուք օրինական իշխանություն ստացել եք ոչ թե նրա համար, որ արտաքին ուժերի ազդեցության տակ շահարկեք ժողովրդի վստահությունը: Դուք Ձեր հանդեպ տոտալ անվստահություն եք առաջացնում և Ձեր օրինականությունը սկսել է կորցնել իր կշիռը:

Ձեր կողմնակիցների շարքերը քչանում են և նրանց մեջ եմ նաև ես: Դուք կրթության նախարար եք նշանակել անպատրաստ և կոմպլեկսավորված մարդու, ով պետք է վերափոխի Արցախի ներկա կերպարը: Արդյունքում, ունենալու ենք մռայլ և ոչ գրավիչ հետամնաց հասարակություն: Ձեր թիմը անցյալ չէ, չի համատասխանում ներկայիս պահանջներին և հույս չի ներշնչում իմ երկրի պայծառ ապագայի հանդեպ: Ձեզ տղամարդկություն չհերիքեց իմ և Ձեր մյուս կողմնակիցների երեսին ասել, որ Դուք մտադիր եք երկիրը տանել կեղծ «հաշտեցման» ճանապարհով: Այդ իսկ պատճառով չեմ հավատում, որ Դուք կարող եք կյանքի կոչել Ձեր հայտարարած ծրագրերը: Ցավում եմ իմ ժողովրդի, իմ միամիտ ժողովրդի համար, ով հավատեց Ձեր փարիսեական կոչերին: Լինելով իմ հայրենիքի հայրենասեր՝ ինձ ոչինչ չի մնում անել, միայն մաղթել հաջողություն

Ձեր կառավարությանը՝ հանուն մեր երկրի բարեկեցության, և միաժամանակ հայտարարում եմ նոր կուսակցություն բացելու մտադրության մասին՝ «Բարոյական փարմացում» կուսակցություն: Կարծում եմ իմ և իմ կողմնակիցների մեջ Դուք կգտնեք արժանապատիվ ընդիմախոսների՝ մեր ժողովրդի սպասումներին չպատասխանող Ձեր գործողությունների համար:

Կարեն Օհանջանյան
իրավապաշտպան, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն
29.05.2020թ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ