23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարզպետարաններում 2020թ. պարգևատրվել են 206 մլն. դրամի չափով. ո՞ր մարզպետարանի աշխատակիցներն են ամենաշատը պարգևատրվել

ՀՀ մարզպետարաններում շարունակվում է ամեն ամիս պարգևավճարներ բաժանելու պրակտիկան։ AntiFake.am-ը հարցումներ էր ուղարկել մարզպետարանների աշխատակազմերին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մարզպետարանների աշխատակիցներին հատկացված պարգևավճարների վերաբերյալ։

Շիրակի մարզպետարան

Այսպես. նշված ժամանակահատվածում ամենաշատ պարգևավճարները հատկացվել են Շիրակի մարզպետարանում։ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2020 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին հատկացվել է 16.799.600 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով 2020 թվականի փետրվար ամսին «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով հատկացվել է 20.421.900 ՀՀ դրամ: Այսինքն ընդհանուր՝ 37.221.500 ՀՀ դրամ։

Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պարգևավճարներ ֆոնդից ստացել են 14.841.600 դրամ հունվար, փետրվար ամիսների համար: Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրամադրվել է նաև 2019 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված 16.910.000 դրամ քաղ. ծառայողի պարգևատրման ֆոնդից և 1.860.000 դրամ աշխատավարձի խնայված ֆոնդից պարգևավճարներ: Ընդհանուր՝ 33.611.600 դրամ։

Լոռու մարզպետարան

Լոռու մարզպետարանում 2020թ. առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել է 33.485.900 ՀՀ դրամ, որից՝

ա/ «Քաղաքացիական, դատական, պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով հատկացված գումարներից ՝ 18.546.200 դրամ, որը 2019թ. 2-րդ կիսամյակի կատարողականների արդյունքների հիման վրա տրվել է մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին։

բ/ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացված գումարներից՝ 14.939.700 դրամ, որից հունվար ամսվա կատարած աշխատանքների համար վճարվել է 7.047.600 դրամ, փետրվար ամսվա կատարված աշխատանքների համար՝ 7.892.100 դրամ։

Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ մարզպետի պարգևատրումները իրականացվում են գաղտնի ընթացակարգոց և այն ենթակա չէ հրապարակման։

Արմավիրի մարզպետարան

Արմավիրի մարզպետարանում 2020թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում «Քաղաքացիական,դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսվել է 17.110.600 ՀՀ դրամ գումար, որը առ 31.03.2020թ. ամբողջությամբ ծախսվել է, խրախուսումը տրվել է քաղաքացիական ծառայողներին իրենց աշխատանքների կիսամյակային կատարողականի հիման վրա, մարմնի համար նախատեսված գործակցով:

Իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսվել է 14181900 ՀՀ դրամ գումար,որից 31.03.2020թ.-ի դրությամբ ծախսվել է 8.761.120 ՀՀ դրամ: Այսինքն ընդհանուր՝27.871.720 դրամ։

Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին 2020թ. առաջին եռամսյակում հատկացվել է 18.782.000 ՀՀ դրամ պարգևավճար։ Բաշխումը կատարվել է ըստ ամիսների հավասարաչափ (հունվար, փետրվար)։

Կոտայքի մարզպետարան

Կոտայքի մարզպետարանիաշխատակիցները 2020թ. առաջին եռամսյակում ստացել են 17.774.600 դրամ պարգևավճար։ Պարգևավճարները հատկացվել են 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում 2019թ. 2-րդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա։

Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանում2020 թվականի առաջին եռամսյակում՝ փետրվար ամսում, թվով 100 աշխատակիցներ ստացել են 15.005.660 դրամի պարգևատրում:

Արագածոտնի մարզպետարան

Արագածոտնի մարզպետարանում2020թ.-ի առաջին եռամսյակի համար պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարների տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված է եղել 13.501.400 ՀՀ դրամ:

Պարգևատրումը տրվել է 1 անգամ եռամսյակի համար 13.501.400 ՀՀ դրամի չափով՝ բացառությամբ մարզպետի, տեղակալի և գլխավոր քարտուղարի:

Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետարանում 2020թ. առաջին եռամսյակի համար «Պարգևատրումներ,դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացվել է 14.532.400 դրամ,որից ծախսվել է 8.904.630 դրամ:

Վայոց Ձորի մարզպետարան

Վայոց Ձորի մարզպետարանը չի տրամադրելպարգևատրումների չափի մասին տեղեկատվությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ