17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին․ Ռուբեն Հայրապետյանը ևս Մոսկվայում է

«Ես իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին։ Ոչ միայն կորոնավիրուս է, դրա համար չեմ կարողանում վերադառնալ Հայաստան, այլև հիվանդություն ունեմ և գտնվում եմ խոցելի ցանկի մեջ։ Բժշկի եզրակացությունը ուղարկել եմ քննող մարմին ու, եթե հիմա ցանկություն ունենամ, էլ չեմ կարա գամ, որովհետև ինքնամեկուսացման մեջ եմ։ Մոսկվայի քաղաքապետի հրամանով իրավունք  չունեմ դուրս գալ տնից, հակառակ դեպքում կձերբակալեն։ Թե ինչու են տվել հետախուզում և ինչ են արել, չեմ կարա ասեմ, իրանք են որոշում, որը անօրինական է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի նկատմամբ Քննչական կոմիտեն երեկ հետախուզում է հայտարարել, ինչպես նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։  Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Հայրապետյանն ասաց, որ դրանք այնքան շատ են, որ անգամ հաշիվն է կորցրել․ «Մի 30 քրեական գործ կա հարուցված, ինչքան քննչական մարմին կա, մի հատ գործ կա իմ դեմ։ Բայց ասել եմ ու կասեմ՝ անօրինական գործողություններ անողները պատասխան են տալու»,- նշեց Հայրապետյանը։ Հետաքրքրվեցինք՝ այդպես էլ իր հետ հեռավար հարցաքննություն չե՞ն անցկացրել, ի պատասխան՝ Հայրապետյանը համեմատական անցկացրեց․ «Ո՞նց կհամաձայնեն, Հայաստանում երկակի ստանդարտներ ա գործում։ Հիմա գնում ա մի դարպասանի ֆուտբոլ, երբ երկու թիմ խաղում ա մի դարպասի վրա։ Ով իմ ու իմ տղայի դեմ ցուցմունք ա տալիս, մեղադրում ա նրան, հեռակապով հարցաքննում են և նրա համար չեն ապահովում Հայաստան վերադարձը, մեզ համար հակառակն են անում։ Պատրաստ են ինձ աջակցել, որ ես գամ Հայաստան, իսկ հանցագործը, որը թալանել է մեր ունեցվածքը, նրան պատրաստ են հեռակապով լսել։ Բացի այդ, աբսուրդը նրանում է, որ մարդը խոստովանել է, որ գողացել է, քույրը, մայրը, ընկերուհին ու մյուս սուտ վկաները գրում են, որ ինքը մեզանից խոշոր չափի գումար է շորթել, բայց նրա դեմ գործ չեն հարուցում, այնինչ ամեն ինչ պետք էր սկսել այդտեղից։ Ըստ երևույթին՝ նրան խոսք են տվել, որ Հայրապետյանի ընտանիքի վրա․․․ հլը ջայնամ, կռիվը իմ հետ ա, իմ դեմ ինչ ուզում են, թող անեն, բայց իմ երեխեքի հետ ի՞նչ գործ ունեն»,- ասաց նա՝ խոսելով գործով անցնող մյուս անձի մասին։ Նա նշեց, որ իր որդին Հայաստանում է և արդեն հարցաքննվել է։ Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ Հայրապետյանի պաշտպանները հայտնել էին, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտասահմանում և չի կարող վերադառնալ` սահմանների փակման և կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավիահաղորդակցության դադարեցման պատճառով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ