Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Աշոտյանը՝ իշխանություններին
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/4567B4A1-2918-4355-BBC8-73E46B5F7FA7.jpeg)
Արմն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր:
Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ «հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար»:
ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հյաաստան արգելելու իրավունք: Նույն աբսուրդի ժանրից է:
Ժողովրդի ցասումից վախեցող, կաբինետներում ծվարած մանդատավորներին թվում է, թե քանի մարդկանց գլուխը խառն է չմահանալու և օրվա հացը վաստակելու հարցով, կարող են սղացնել երկրի հետ կապ չունեցող ցանկացած օրակարգ:
Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի»: