23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը վաճառեց հերթական պետական գույքը

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվում է ընկերության աշխատավորական կոլեկտիվին։ նման որոշում կայացրեց կառավարությունը՝ մայիսի 27-ի նիստում։

Ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսի տնօրինման լիազորությունը վերապահվում է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

Ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 112,989.2 հազ. դրամ:

Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա Ընկերության 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գինը կազմում է 50,845.2 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին: 

Ընկերության պարտավորությունները 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ (գնահատման պահ) կազմել են 115,293.0 հազ. դրամ, այդ թվում`

  • կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 624.0 հազ. դրամ,
  • ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 35,168.0 հազ. դրամ,
  • կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին՝ 12,101.0 հազ. դրամ,
  • կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 177.0 հազ.դրամ,
  • կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 10,300.0 հազ. դրամ,
  • կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) շահութաբաժնի գծով՝ 17,551.0 հազ.դրամ,
  • այլ ընթացիկ պարտավորություններ՝ 39,372.0 հազ. դրամ։

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշմամբ վերապահվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Բաժնետոմսերը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին 08.11.2017թ.-ի հանձնման-ընդունման ակտով:

Ներկայում ընկերությունում աշխատում են 30 մասնագետներ՝ 8-ը գիտությունների թեկնածուներ և գիտական աստիճանի հավակնորդներ, ճարտարագետներ, ֆիզիկոսներ, էներգետիկներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և ադմինիստրատիվ աշխատողներ: Կենտրոնի մասնագետները նպաստում են ՀՀ-ում միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի համապատասխան մասնագետների պատրաստմանը՝ դասավանդելով ՀՀ առաջատար ԲՈւՀ-երում:

Կենտրոնի մասնավորեցման հիմնական նպատակն է երիտասարդ և մրցունակ (տարածաշրջանային մակարդակով) կադրերի պահպանումն ու ամրապնդումը, որը հնարավոր է իրականացնել աշխատավորական կոլեկտիվի շահագրգռվածության բարձրացմամբ և բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի կանխմամբ՝ ընկերության բաժնետոմսերը կոլեկտիվին մասնավորեցնելու միջոցով:

Նշվում է, որ մրցույթով կամ աճուրդով մասնավորեցնելը կարող է վտանգել ընկերության բնականոն աշխատանքը: Բաժնետոմսերի 10 տոկոսի տնօրինման իրավունքը թողնելով Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, հնարավորություն կտա կոմիտեին մասնակցել ընկերության կառավարմանը, տեղյակ լինել արտադրատնտեսական գործունեությանը, հանդես գալ առաջարկություններով՝ ընկերության գործունեության ուղղությունների վերաբերյալ:

Արդարադատության նախարարությունը կարծիք է հայտնել, որ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու պարագայում,  Ընկերության աշխատավորական կոլեկտիվը միջուկային և ճառագայթային անվտանգության ոլորտում ձեռք է բերում գերիշխող դիրք և, ըստ էության, պետությունը կախվածության մեջ է ընկնում հիշյալ ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող մասնավոր ընկերությունից: Նախարարությունն առաջարկել է, որ լրացուցիչ  քննարկման առարկա դարձնել խնդիրը: Առաջարկը, սակայն, չի ընդունվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ