13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

1 մլն շնչի հաշվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է 325-ով։

Մի քանի օր առաջ հպարտությամբ հայտնեցին, որ հիվանդանոցներից մեկում 102 նոր տեղ են բացել, ինչպես տեսնում եք՝ մեկ օրում գրանցված նոր վարակակիրների թիվը ավելի քան 3 անգամ մեծ է։

Իսկ ընդհանրապես, ինչպես առավոտյան գրել էի, 1 մլն շնչին գրանցված վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին։

1. Հայաստան. 2,498
2. Ռուսաստան. 2,483
3. Թուրքիա. 1,884
4. Իրան. 1,663
5. Ադրբեջան. 435
6. Վրաստան. 183

Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում ենք 13,5 անգամ։

Ինչքան էլ այս թվերը կոպիտ լինեն, ինչքան էլ վիճակագրությունը էս կողմ-էն կողմ նկարած, Վրաստանի համեմատ արդեն կարգի տարբերություն է…

Հ.Գ. Մոռացա ամենակարևորը՝ Հայաստանում մեկ օրում 12 վարակված է մահացել։ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքում է այդքան մարդ մահացել»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ