13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եթե այսօր երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր. Վարչապետ

Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիր քաղաքացիներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է, որ ինքը շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի, էսօր էս դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին։ Երբ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ «բա էն ժամանակ ասում էիք, որ հիվանդներին է հարկավոր դիմակ», այո, երբ երկրում կա հարյուր հիվանդ, էդպես է, բայց երբ երկրում կա կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդ ու նույնիսկ հիվանդները չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը», – ասաց նա։

 

Վարչապետը նշեց՝ այսօր, եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։

«Դրանց իննսուն տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե առանց դիմակի մարդ կա, պետք է տուգանվի։

«Մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը։ Եթե կանոնները չպահպանվեն, դիմակի կրումը բոլոր տեղերում կդարձնենք պարտադիր ու դեռ հարցի մեջ կդրվի՝ տանը դիմակները պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ, սա մի քիչ, բնականաբար, չափազանցնում եմ», – հավելեց վարչապետը։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ