08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Լավրովը մեկնաբանել է հայ-ռուսական ռազմական գործակցությունը

Հայաստանը և Ռուսաստանը մշտական և արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական գործակցության ոլորտում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новостиն։

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և օգնությանը, որը մենք տրամադրում ենք ՀՀ-ին, այս հարցում մենք ևս ունենք շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում»,-նշել Է նա ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում:

Լավրովը հիշեցրել է, որ ՀՀ-ում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է տարածաշրջանում կայունությու և անվտանգություն ապահովել։

«Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, դրանք այդպիսին են, դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններին, և՛ մեր երկկողմ հարաբերություններին։ Ռազմական փոխգործակցությունը բավականին սերտ է», – հավելել է Լավրովը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ