09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Լանզարոտեի կոնվենցիայի բարոյազուրկ էությունը». Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լանզարոտեի կոնվենցիայի բարոյազուրկ էությունը

Արդեն ակնհայտ է, որ արտակարգ դրության երկարաձգումն ամենևին էլ միտված չէր համավարակի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ դարձնելուն։ Խոսքերիս ճշմարտացիությունն են ապացուցում երկրի առաջնային մանդատ ունեցող ԱԺ-ի կողմից վերջերս վավերացված Լանզարոտեի անբարո կոնվենցիան։ Նշված կոնվենցիան պարունակում է տարրեր միտված՝ հայ հասարակության սրբություն հանդիսացող երեխաների բարոյական ընկալման խեղաթյուրմանը։ Ցանկացած տեսակի օրենք կամ կոնվենցիա ընդունելուց առաջ պարտադիր պետք է հաշվի առնվի մեր ժողովրդի ազգային և բարոյական նկարագիրը, որով կրթվում և դաստիարակվում են մեր սերունդները՝ որպես հայ։ Բոլորովին չխորանալով սույն խայտառակ կոնվեցիայի մանրամասնությունների մեջ՝ որպես ՀՀ քաղաքացի և հայ ծնող, կոչ եմ անում անհապաղ չեղարկել վերը նշվածի վավերականությունը և այդ ու նմանատիպ այլ ապազգային կոնվենցիաներ դուրս շպրտել հայ հասարակության մտածողությունից՝ գալիք սերունդներին իրապես հայկական արժեքներով կրթելու համար։

Հ.Գ. ԹԵ ԲԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ….»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ