23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի»

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Փաշինյանի՝ հերքումների վերաբերյալ ելույթը բովանդակային չէր: Նախ, վարչապետը չհերքեց մաքսանենգ ապրանքներով չվերթների հետ իր կապի մասին մեղադրանքները, ինչպես նաեւ ոչինչ չասաց ադամանդների ապօրինի ներմուծման եւ արտահանման մասին: Երկրորդը, նա հայտարարեց, որ, իբր, իրեն կոշիկի եւ թմրանյութերի հետ կապված բիզնես են վերագրում, չնայած կոշիկների եւ թմրանյութերի մասին ոչ ոք ոչինչ չէր ասել: 

Փաշինյանը պետք է հերքեր վերջին օրերի սկանդալային բացահայտումները, սակայն չարեց դա, քանի որ հնարավոր չէ հերքել ակնհայտը. Հայաստանը, Վատիկանի պետությունում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բնորոշմամբ, դարձել է համաշխարհային մաֆիոզ համակարգի մի մաս: Մինչ ժողովուրդը պայքարում է գոյատեւման համար, իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, զբաղված է հարստացմամբ: Ամբողջ աշխարհով թնդաց Երևանից Կրասնոդար, իսկ ապա՝ Վորոնեժ ժամանած ինքնաթիռում մաքսանենգ ծխախոտի մեծ խմբաքանակի ձերբակալման հետ կապված սկանդալը, միեւնույն ժամանակ ծագեց հնդկական ադամանդների ապօրինի ներմուծման, վերամշակման եւ արտահանման գործարքի հետ կապված սկանդալը:

Ռուսական պարբերականները հայտնել էին Հայաստանի տարածքից մաքսանենգ ոսկու մեծ խմբաքանակի դուրսբերման մասին: Մինչ մարդիկ սովում են եւ փորձում ինչ-որ կերպ պաշտպանվել կորոնավիրուսից, իշխանությունները մաքրում են ապօրինի հարստացման հետքերը: Փաշինյանը ստիպված կլինի պատասխանել հարցին, թե արդեն երկու տարի է ո՞ւմ գրպանում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից, ալմաստի եւ ոսկու ապօրինի շրջանառությունից ստացված գումարը »,- նշում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ