Փաշինյանը հրահանգել է մաքսանենգ ծխախոտի ձերբակալման շոու բեմադրել. Politik.am
Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է կազմակերպել մաքսանենգ ծխախոտի ձերբակալում՝ ցույց տալու համար, թե իբր հայկական կողմն էլ սկսվել զբաղվել խնդրով։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի նման հանձնարարությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՌԴ դատախազությունը նյութեր է նախապատրաստում Վորոնեժում հայկական մաքսանենգ ծխախոտի ձերբակալման փաստի առիթով։
Այս կերպ Փաշինյանը փորձում է ապահովագրել ինքն իրեն՝ ստեղծելով տպավորություն, թե սկսել է պայքարել մաքսանենգության սխեմայի դեմ, որը, ըստ օդում կախված տեղեկությունների, գործում է շուրջ երկու տարի և այդ սխեմայում ներգրավված են Փաշինյանի ընտանիքի անդամները։
Ըստ ամենայնի, առաջիկայում ականտեսել ենք լինելու «մաքսանենգ ծխախոտի ձերբակալում» շոուին՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիսորությամբ։