23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նախկինում եղած թերությունների մասին հորինված լեգենդներն այլևս պատրվակ չեն իշխանությունների անկարողություններն արդարցնելու համար». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այլևս երբեք…

Մեր հասարակական-քաղաքական կյանքը վերածվել է լրջագույն խնդիրների ու անլրջության մրցավազքի։

Չմոռանանք, որ հայկական երկու պետականությունները մեզ Աստծուց են տրվել, հայ ժողովրդի դարավոր երազներով ու աղոթքներով են վերակենդանացել, մեր հերոսների արյունով են ջրվել, բազմաթիվ նվիրյալների աշխատանքով են կերտվել։ Այն մեզ Հայ պահող ու պաշտպանող միակ կենարար ինստիտուտն է։

Պետություն դարձած հայրենիքն այսպես ապականել, անարգել ու խայտառակ անել՝ նույնիսկ սովորական դիլետանտները չէին կարող։ Միթե՞ փակված փողոցներով ու թշնամություն սերմանած լոզունգներով դեպի իշխանություն քայլած մարդիկ, առ այսօր չեն գիտակցում իրենց պատասխանատվության լրջության աստիճանը։ Միթե՞ «ժողովրդական սերն» այն աստիճան երես է տվել նրանց, որ դարձնել են ինքնասիրահարված ու անբարտավան։ Միթե՞ չկա գիտակցելու, կշռադատելու այն փոքրիկ բնազդը, որով վերջապես իրենց հաշիվ տան ու հասկանան, որ այսպես շարունակել այլևս չի կարելի։

Արևելյան հակառակորդ- հարևանը սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձեր է անում, արևմտյան բարեկամ- հարևանի առողջապահական համակարգից հեգնում ու հանդիմանում են, համաճարակի ցուցանիշներն օրեցօր աճում են, գործազուրկների բանակը սոցիալական տագնապ է հնչեցնում, տնտեսության ցուցանիշները նվազում են, այլախոհ քաղաքացիների տարրական իրավունքները վտանգվում ու ոտնահարվում են, դաշնակից ու բարեկամ երկրներն աստիճանաբար մեզ անտեսում են, ատելության ու անհանդուրժողականության խոսքերը քաղցկեղի պես տարածվում են, իսկ հիվանդները՝ հնարավոր է նաև սորտավորվորվե՞ն…
Լավ մինչև ե՞րբ։

Մինչև ե՞րբ կարելի է մսխել պետության ապագայի համար այսքան թանկ ժամանակը, մինչև ե՞րբ պետք է «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ տրված քարտ բլանշը չարաշահեն, ու քայքայեն հանրային-պետական կյանքը։

Աշխարհում չե՛ք գտնի թեկուզ մեկ երկիր, որտեղ ընդդիմությունը, երկու տարի շարունակ, իշխանություններին լրջության ու խոհեմության կոչեր անի։ Չե՛ք գտնի մի երկիր, որտեղ սպասվող վտանգների ու սպառնալիքների համար, շարունակ ընդդիմությունն ազդանշաններ ուղարկի և ուղղություն ցույց տա իշխանություններին։ Չե՛ք գտնի պետության խնդիրներով այսքան մտահոգ ընդդիմություն, ու նույնքան անդարդ իշխանություն։ Չե՛ք գտնի մի իշխանություն, որի ծախսած ռեսուրսները, կայացրած որոշումներն ու դրանց տված օգուտները կլինեն այսքան անարդյունք։ Չե՛ք գտնի մի իշխանություն, որը չավարտված պատերազմի հերոսների համբավն արատավորող պայքար ծավալի և հովանավորի այն…

Ես անկեղծորեն ցավում եմ ստեղծված իրավիճակի համար։ Այս իրավիճակը պատիվ չի բերում ոչ մեկին՝ մտավորականից, իշխանավորից, ընդդիմադիրից մինչև գիտակից շարքային քաղաքացի։ Նախկինում եղած թերությունների մասին հորինված լեգենդներն այլևս պատրվակ չեն իշխանությունների անկարողություններն արդարցնելու համար։

Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի» ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ