17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ագրեսիվ Նիկոլի մուննաթները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«Ագրեսիվ Նիկոլի մուննաթները…

Այսօր արդեն կարելի է ՓԱՍՏԵԼ որ ունենք մի մուննաթ իրավիճակ, երբ Նիկոլնն արդեն որերորդ անգամ ուղղակի խուսափում է հստակեցումներ մտցնել իր և իր թիմի հասցեին հնչող մեղադրանքների մեջ։ Նա գտել է լուծման մի տարօրինակ և, ըստ իրեն, աշխատող տարբերակ՝ «մեզ չափում են իրենց արշինով», «մեզ մեղադրում են նրա մեջ, ինչի մեջ իրենք թաթախված են եղել տարիներ շարունակ», «ինչպե՞ս կարելի է հավատալ կոռումպացված նախկիններին», և Նիկոլի ամենակարևոր պնդումը՝ «եթե մենք իշխանությունից հեռանանք՝ իշխանության կգան նախկինները»։

Նիկոլի «մուննաթի» հաջորդ պատճառը պայմանավորված էր հանրության կողմից իշխանությունների հասցեին հնչող՝ Նիկոլի բնորոշմամբ՝ «կասկածելի» հարցադրումներով և հանրային օրակարգում գոյություն ունեցող մի շարք խնդրահարույց հարցերի հանգամանքով։ Նա դարձյալ մուննաթ գալով հանրության վրա մեղադրեց իր իշխանությանը «չգործած մեղքերի» մեջ մեղադրելու, ընդդիմադիրների շրջանառած պնդումներին ականջալուր լինելու և իրենց նկատմամբ որոշակի անվստահություն ցուցաբերելու մեջ։ Այնինչ, հասարակությունն ակնհայտորեն տեսնում է, թե հեղափոխական իշխանության քայլած ներկայացուցիչներն ինչպես են օգտվում իշխանական բարիքներից, հսկայածավալ պարգևավճարներից, բարեկամ-ծանոթների աշխատանքի ընդունում և ներգրավվում կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ:

Նման մանիպուլյատիվ ալեգորիաներով նա փորձում է որոշակիորեն երկարացնել իր իշխանության կյանքը և ժողովրդի մոտ սեփական վարկանիշը վերականգնելու փորձ կատարել։ Կա նաև հարցի մյուս կողմը, ինչը նույնպես գոյություն ունենալու իրավունք ունի․ բոլոր ժամանակներում բազմաթիվ կեղծ, սուտ, օդում կախված տեղեկություններ տարածող Նիկոլի համար խնդիր չի ներկայումս տեղեկատվական դաշտում գոյություն ունեցող լուրերը ևս կեղծ հայտարարելը և իր մոլի երկրպագուներին համոզելը, որ ինքն ու իր շրջապատն անմեղ են՝ գրեթե սուրբ։ Իսկ իրականում ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ․ դեռևս ամիսներ առաջ ամենահասարակ ու պրիմիտիվ առիթով հանրության հետ շփվող և իր քայլերում ձևականորեն «հաշվետու» Նիկոլն, ով ներկայումս ուղղակի թքած ունի հանրային կարծիքի վրա, և ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ հարցեր ու խնդիրներ է հուզում բնակչությանը։

Նիկոլնն օրեր առաջ իր «լայվ»-ում կրկին մուննաթ գալով հասարակության վրա, արժանացրեց մեղադրանքի հերթական չափաբաժնին, նա հայտարարեց, որ «ժողովուրդն է մեղավոր համավարակի նման չափի տարածման մեջ»։ Իր խոսքում նա կրկին անդրադարձավ իր կողմից արդեն վաղուց շրջանառվող այն թեզին, թե ազգաբնակչության կողմից չի դրսևորվում պատշաճ անհատական պատասխանատվություն, և մարդիկ ՀՀ-ում առկա արտակարգ դրությանը վերաբերվում են մատների արանքով։

Հ.Գ.Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլը ևս մեկ անգամ իրեն դրսևորեց բավական ագրեսիվ, ակնհայտ երևում էր, որ կորցնում է ինքնատիրապետումը, և հունից դուրս գալով՝ իրեն բնորոշ ոճով ամեն ինչում հերթական անգամ տարբեր մեղավորներ էր փնտրում։ Նա խոսում էր բավական գռեհիկ և պետության ղեկավարին ոչ հարիր բառամթերքով։

Հ.Գ.Գ. Քաղաքացու իրական խնդրի վրա թքած ունենալու նուրբ արվեստը, արդար է, շատ արդար է… ընտրել եք դիմացեք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ