08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կարմիր գծեր են հատվում, թիրախավորվում է ամենաարժեքավորը․ Իշխան Սաղաթելյան

Խստորեն դատապարտելի է փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի՝ կնոջ և անչափահաս երեխայի նկատմամբ կատարված հարձակումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Տեղի ունեցածը ՀՀ իշխանությունների կողմից երկու տարի շարունակ հանրության շրջանում գեներացվող ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության քարոզի արդյունք է և հետևանքը։

Մեր հասարակությունը հայտնվել է բարոյահոգեբանական մի իրավիճակում, երբ կարմիր գծեր են հատվում և թիրախավորվում է անգամ ամենաարժեքավորը՝ ընտանիքը:

Այսպիսի միջավայրի և արժեքների ձևավորման քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Փաստաբանի ընտանիքի նկատմամբ տեղի ունեցածը պետք է արժանանա ամենակոշտ իրավական գնահատականի»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ