13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվածների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը եւ ազատությունից զրկում իրենց ընդդիմախոսներին՝ իբրեւ թե բողոքի ակցիա իրականացնելու համար։

«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն ազատությունից զրկվածների մոտ։

Իսկ ընդդիմադիր պատգամավորներին կոչ եմ անում անմիջապես սկսել հավաքների ազատության հակասահմանադրական արգելքը իրավական ճանապարհով վիճարկելու գործընթաց։

ԼՐԱՑՈւՄ. Ի դեպ, տեսանյութից երեւում է, որ ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտ գտնվող մարդիկ եղել են բժշկական դիմակներով ու պահպանել են միմյանցից սոցիալական հեռավորությունը»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ