23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության՝ որպես մեղադրյալ, ինչը ենթադրում է, որ կա նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգարվելու մասին որոշմանը դեռևս չի ծանոթացել, ուստի՝ հայտնի չէ, թե ինչ հոդվածի հատկանիշներով է որպես մեղադրյալ ներգրավվել Ռուբեն Հայրապետյանը, սակայն նշեց, որ կան որոշակի տեղեկություններ՝ կապված քրեական գործի հետ։

Փաստաբանի տեղեկություններով՝ քրեական գործը վերաբերում է 2016թ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, պատկանող ընկերության տնօրենի կողմից ընկերության անվամբ վարկային միջոցներ ներգրավվելուն և իր հայեցողությամբ ծախսելուն։

«Թե հիմա վարույթն իրականացնող մարմինն այս գործընթացներում ինչ է վերագրում Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին, չենք կարող ասել, բայց ունեցած փաստական տվյալներն այնպիսին են, որ այս գործով պետք է մեղադրյալ լինեին ոչ թե Ռուբիկ և Ռաֆիկ Հայրապետյանները, այլ՝ տվյալ անձը »,- ասաց Մակինյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական գործ հարուցելու և տվյալ անձին պատասխանատվության կանչելու համար։

Դիտարկմանը, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է հրավիրել Հայրապետյանին, մինչդեռ՝ հայտնի է, որ Հայրապետյանը ՀՀ-ում չի գտնվում, իսկ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հնարավոր է որոշակի խնդիրներ՝ ՀՀ վերադառնալու գործում և արդյո՞ք հնարավոր է, որ այժմ հիմքեր չեն ստեղծվում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու, հետագայում՝ հետախուզում հայտարարելու համար, Մակինյանը պատասխանեց, որ համոզմունք ունեն, որ այս պահին հենց դրա համար էլ արվում է։

«Շատ ակնհայտ է, որ հեռահաղորդակցությունը կաթվածահար է ամբողջ աշխարհում և պնդել, որ մեկ օրվա ընթացքում Ռուբեն Հայրապետյանը պետք է գա սկզբում որպես վկա, երբ որ մենք գրավոր հայտնում ենք հանրահայտ փաստերի մասին, որ քննիչը մեզնից լավ պետք է իմանար և համոզված ենք, որ գիտեր, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ-ում չէ և ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված չի կարող ներկայանալ։ Փոխարենը՝ մեր ներկայացրած հիմնավորումները քննիչն ընդունի, գրավոր մեզ պատասխանում են, որ ներկայացվածն անհարգելի պատճառ է և արդեն իսկ մեղադրյալ են ծանուցում։ Սա ոչ այլ ինչ է, քան արհեստական հիմքերի ստեղծում՝ հարաբերականորեն վաղը կամ մյուս օրը կալանավորման հիմքեր տեսնելու համար»,- ասաց Մակինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ քննիչի գործողությունները գնահատել են որպես առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

pastinfo.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ