23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը մնացել է փողոցում՝ փողոց նետելով նաև պետությունը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

««Թավշյա» հեղափոխության անփառունակ վերջաբանը և «հետթավշյա» կյանքը

Ռոբեսպիերը թունդ հեղափոխական էր, թաթախված չէր կոռուպցիայի մեջ։ Նրա սիրելի զբաղմունքը մարդկանց գլխատելն էր՝ հանուն սեփական մտասևեռումների։ Վերջում իրեն գլխատեցին։

Դանտոնը թունդ հեղափոխական էր։ Հենց իշխանության մեջ հայտնվեց, թաղվեց կոռուպցիայի մեջ։ Վերջում գլխատվեց։

Երկուսն էլ գաղափարական էին։ Ռոբեսպիերը մոլեռանդ էր, իսկ Դանտոնը՝ «կյանքի տղա»։ Հեղափոխությունը խժռեց նրանց։ Հեղափոխական դահիճները դարձան զոհեր։

Երկուսն էլ չդիմացան իշխանական գայթակղությանը։ Ռոբեսպիերն այն օգտագործում էր մարդկանց ճակատագրերը տնօրինելու, իսկ Դանտոնը՝ հարստանալու համար։

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը չունեցավ իր Ռոբեսպիերը, քանզի ապագաղափարական էր ու ապածրագրային։ Փոխարենն ունենք լիքը դանտոններ, որոնք կոռուպցիայի մեջ են թաթախված, բայց չունեն Դանտոնի գաղափարականությունը։

Մեզանում ռոբեսպիերների ու դանտոնների տնազ է։ Անտաղանդությունն ու անգրագիտությունը «զռռում» է։

Իրականում մեզ ռոբեսպիերներ ու դանտոններ պետք չեն։

Քաղաքականության կառնավալային փուլն ավարտվել է։ Հիմա ոչ թե փողոցում բղավողների, այլ կաբինետներում լուռ աշխատողների սուր կարիք կա։ Կյանքն է ստիպում։

Մենք խոր ճգնաժամի մեջ ենք։ Սպասվում է առողջապահական և սոցիալ–տնտեսական աղետ։ Գումարած՝ արտաքին քաղաքական ոլորտում խայտառակ ձախողումներ են արձանագրվել և հայտնվել ենք պատերազմից հինգ պակաս վիճակում՝ զուգահեռաբար գրեթե սառեցված հարաբերություններ արձանագրելով հայ–ռուսական ռազմավարական կարևորության հարաբերություններում։

«Թավշյա» հեղափոխությունն իր ֆունկցիան կատարել վերջացրել է։ Այս իշխանությունը փողոցից մնացած իներցիայի արդյունք է։ Իներցիան արդեն մարել է։ Իրենք էլ հետը։

Իշխանությունը մնացել է փողոցում՝ փողոց նետելով նաև պետությունը։

Գործող իշխանություններն այնքան հին են, որ նրանց ֆոնին անգամ հներն են նոր երևում։ Պետք է պատրաստվել «հետթավշյա» կյանքին։

Մեզ արդեն նոր մոտեցումներ, նոր թիմ ու նոր առաջնորդություն է պետք։ Հասարական–քաղաքական լայն համախմբում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ