17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընկեր, սա շուկա չի, որ մեկը փաթեթով գա ելակ առնի, մյուսն էլ ասի՝ չէ, գիլաս տվեք. Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը իր ասուլիսի ընթացքում, անդրադառնալով արցախյան հարցի խաղաղ կարգավորման «փուլային տարբերակի» լինել-չլինելուն, պատահական չի օգտագործել «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը․

 
«Ասուլիսի ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ․ հարցերի առյուծի բաժինը ֆռացրին, ջուր ծեծեցին, հարցերը որոնք ուղիղ էին հչնում, ինքը ֆռացնում էր ու ուրիշ բան էր պատասխանում, բայց ասուլիսում հնչեցին շատ վտանգավոր հարցեր Արցախի հետ կապված։ Երբ վերլուծում եմ, ինձ թվում է, որ այս մարդը ասուլիս է հրավիրել՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին լսացնելու համար, որ չկա Արցախում անկախ իշխանություն, Արցախում փաստացի չկա ժողովրդավարական հանրապետություն, կան ինչ-որ անկախ ներկայացուցիչներ։ Այսինքն՝ կան Արցախի ընտրված ներկայացուցիչներ և չընտրված ներկայացուցիչներ։ Սա անհեթեթություն է։ Ես սա պատահական չեմ համարում, որովհետև 2 տարի առաջ կամ մեկուկես տարի առաջ նույն Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստերի ժամանակ Փաշինյանն ասաց «Արցախի հայեր», նման բան չկա, ասում ենք «Արցախի ժողովուրդ», «Արցախի բնակչություն»։ Ես առաջին օրվանից ասել եմ, որ սա շատ վտանգավոր հայտարարություն է, և ինքնորոշման իրավունքի իրականացման խնդրից Փաշինյանը միտումնավոր կամ ոչ միտումնավոր, իր անփութության պատճառով խնդիրը տեղափոխում է միջհամայնքային հարթության մեջ, այսինքն՝ կա Արցախի հայ համայնք և կա Արցախի ադրբեջանական համայնք։ Ադրբեջանցիները դրանից շատ լավ օգտվեցին, և այսօր մենք տեսնում ենք, որ ԱՄՆ դեսպանն է Բաքվում հանդիպում «ադրբեջանական համայնք» կոչվածի հետ, սկսել են դա ակտիվ շրջանառության մեջ դնել այն դեպքում, երբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին մենք ունեցել ենք հանրաքվե, որին մասնակցել է Արցախում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82.8 տոկոսը։ Այսինքն՝ ֆիքսում ենք, որ այդ հանրաքվեին մասնակցել է Արցախում բնկավողների գրանցվածների 82.8 տոկոսը։ Հետևաբար, Հայաստանի իշխանության սուրբ պարտականությունը պետք է լինի պաշտպանել արցախահայության հանրաքվեի արդյունքը, այսինքն՝ հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»,- իր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շարմազանովը։
 
 
Նրա խոսքով՝ վարչապետը խույս է տվել նաև Լավրովի հայտարարության վերաբերյալ հնչած հարցից․
 
«Փաշինյանը ավելի վտանգավոր բան ասեց։ Տեսեք՝ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, դա թուղթ ու գրիչով, պայմանագրային բազա է։ Միակ երկիրը, որի հետ մենք ունենք բարեկամության երկկողմանի  պայմանագիր,  Ռուսաստանի Դաշնությունն է։ Իրեն Լավրովի հայտարարության հետ կապված հարց են տալիս, թե կա՞ փուլային կամ փաթեթային տարբերակ, նախ այդպես էլ չի ասում, որ չկա փուլային տարբերակ, այդպես էլ չի ասում, որ ինքը «ոչ» է ասում փուլային տարբերակին, ապա շատ է անլրջացնում հարցը, սկսում է դատարկ, անտրամաբանական մտավարժանքներ անել, թե մեկի համար սա փուլային է, մեկի համար՝ փաթեթային, դե կարող ա մեկը եկել ա, ձեռի տակ ինչ-որ փաթեթ ա եղել։ Ընկեր, սա շուկա չի, որ մեկը փաթեթով գա ելակ առնի, մյուսն էլ ասի՝ չէ գիլաս տվեք»,- արձագանքեց Շարմազանովը։
 
hraparak.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ