23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում. սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը. Ղազինյան

351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում. սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում. Փաշինյանը գիտակցո՞ւմ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը, հասկանո՞ւմ է, որ իր եւ իր անգրագետ թիմի դատարկ մեծամտության ու անբովանդակ պոռոտախոսության պատճառով Հայաստանի տնտեսական ու առողջապահական համակարգերը հայտնվել են փլուզման եզրին։

Պատրա՞ստ է կրել անձնական եւ թիմային պատասխանատվություն այս իրավիճակի համար, խոստովանել իր անզորությունն ու անկարողությունը դիմակայել օրեցօր խորացող եւ անկառավարելի դարձած մարտահրավերներին։

Հայրենասեր, պատասխանատու եւ ինքնասիրություն ունեցող առաջնորդը վաղուց խոստովանել էր իր ձախողումն ու տապալումը եւ արժանապատիվ կերպով ներկայացրել էր իր հրաժարականը։

Բայց ոչ Փաշինյանը, քանի որ հայրենասիրությունը, ինքնասիրությունն ու պատասխանատվության զգացումը ոչ մի կապ չունեն իր հետ։

Հ.Գ. Հանրաքվե լինելու ա՞»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ