01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ընդունիր, որ դու եւ շրջապատդ անբարոյական արշավ եք նախաձեռնել մեր դեմ». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շեղում է հարցերի պատասխանները: Ասում է՝ օրենքով եմ ազատվել բանակից:

Հիմա հարց Նիկոլին. իսկ ես եւ իմ հանրապետական ընկերները, որոնք լինելով շարքային քաղաքացի, ի տարբերություն քեզ, որ ՀՀՇ իշխանությանը մոտ կանգնած լրագրող էիր, կարո՞ղ է անօրինական էինք բանակից ազատվել, որ քեզ ու շրջապատիդ սպասարկող ԶԼՄ-ներով անվանարկում էիք:

Թե՞ դու առաջնորդվում ես «ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին» սկզբունքով:

Ազնիվ եղիր եւ ընդունիր, որ տարիներ շարունակ անամոթաբար վարկաբեկելով մեզ իբր թե բանակից խուսափելու համար, էժան միավորներ ես վաստակել:

Պրն. աննախադեպ, դու չես ծառայել բանակում ու չես կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել:

Ընդունիր, որ դու եւ շրջապատդ անբարոյական արշավ եք նախաձեռնել մեր դեմ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ