06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք բաց, ուղիղ շփվում ենք, այդ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված. վարչապետը՝ Ալիևի հետ հանդիպումների մասին

Մենք բաց, ուղիղ շփվում ենք և այդ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված և ես դա շատ կարևոր եմ համարում, որ մենք հստակ մեր դիրքորոշումները ֆիքսում ենք և արձանագրում ենք, որ պետք է աշխատենք:

Այս մասին այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր՝ նախկինում արված հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահը կառուցողական է տրամադրված: Վարչապետը նշեց, որ չի ընդունում սխալ է ձևակերպել և նշեց, թե ինչ նկատի ունի:

«Այսօրվա փոխադարձաբար դիրքորոշումները հայտնի են, բայց մենք նաև հասկանում ենք, որ մենք պետք է աշխատենք գտնել լուծում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց նա:

 

«Խոսակցության մթնոլորտը քիչ բան չէ, չնայած որևէ գործանական արդյունք չունի: Ես ոչ թե Ղարաբաղի հարցում իրենց ունեցած դիրքորոշումն եմ համարել կառուցողական, եթե այդպես էր, ինչո՞ւ էին Ադրբեջաննից քննադատական խոսքեր հնչում: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումները մեկ Ադրբեջանն է քննադատում, և հայտնի շրջանակներ, այդ ինչ զուգադիպություն է՞»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ