21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես չեմ ասում՝ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել. Փաշինյան

ԱԺ-ում Կառավարության կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարել էր, որ Հայաստանում զրոյից արտաքին քաղաքականություն է ստեղծում։ Արդյոք արտաքին քաղաքական ձեռբքերումներ չե՞ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, տասնյակ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումը։ Արդյոք չե՞ք կարծում, որ սխալ է նախկին բոլոր ձեռքբերումները զրոյացնելը, մանավանդ որ իշխանությունը որեւէ շոշափելի արտաքին քաղաքական ձեռբքերում չունի, իսկ եթե ունի, թող թվարկի դրանցից երեքը։ Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:

«Ամենակարեւոը, օրինակ՝ Հայաստանը ճնշող մեծամասնությամբ ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքներիխորհրդի անդամ, այս մարմինը համարվում է մարդու իրավունքների անվտանգության խորհուրդը, այսինքն՝ մարդու իրավունքների ոլորտում ամենաբարձր միջազգային ատյանը։

Նույն ԵՄ-ն Հայաստանին տրամադրվող օգնության աջակցության ծավալներն է մեծացրել։

Չինաստանի հետ մենք ստորագրել ենք վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագիր։

Հեղափոխությունից հետո 4 եվրոպական երկրներ Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել։ Այն ցուցանիշները Հայաստանի միջազգային հեղինակության ցուցանիշները շատ կարեւոր արտաքին քաղաքական գործոն են Հայաստանի համար։

Ցեղասպանության ճանաչումը հեղափոխությունից հետո ԱՄՆ Սենատը, Կոնգրեսը, Իտալիայի Խորհրդարանը ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ երբ ինքը խոսում է արտաքին քաղաքականությունը զրոյից ստեղծելու մասին, նկատի չունի, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել. «Ես խոսում եմ այն մասին, որ մենք պետք է փոխենք մեր ընկալումը՝ որպես միջազգային սուբյեկտ, եւ պետք է փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ՝ որպես միջազգային սուբյեկտ։ Այս 2 տարվա ընթացքում կարող եմ արձանագրել, որ այս առումով մեր կեղվածքի ավանդույթը ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Այդ մասով պետք է զրոյացնել ամեն ինչը եւ ստեղծել զրոյից»։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ