06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կրկին հիասթափեցրեց». Արթուր Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն Նիկոլը համառորեն և հետևողականորեն օգտագործում է «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը՝ Արցախի Հանրապետության իշխանություններ ձևակերպման փոխարեն, դրանից հետևություն, որ նա Արցախի սուբյեկտայնությունն իջեցնելու դիտավորություն ունի:
Այսպես` «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին էական ու կարևոր ենք համարում, որովհետև չենք պատկերացնում խնդրի լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության»: Նիկոլ Փաշինյան
Հաշվի առնելով, որ Արցախն ունի նորընտիր օրինական իշխանություններ, ակնկալում եմ, որ այս անգամ նրանք կհակադարձեն Նիկոլին և կհորդորեն , որ այսուհետ նա հրաժարվի Արցախի ընտրված ներկայացուցիչներ ձևակերպումից և օգտագործի Արցախի Հանրապետության իշխանություններ ձևակերպումը:
Անկեղծ ասած այս անգամ, հաշվի առնելով Լավրովի ոչ հայանպաստ հայտարարությունը, որին այդպես էլ Նիկոլը չպատասխանեց, ես նրանից սպասում էի մի պարզ նախադասություն, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», սակայն կրկին հիասթափեցրեց»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ