17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետից պահանջվում էր ասել երկու բան… Կարճ և կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել։ Կրկին չլսեցինք. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսում Արցախի հիմնահարցին վերաբերող հայտարարություններին:

«1. Արցախը չհաջողվեց վերադարձնել բանակցությունների սեղան։ Փաշինյանը չի պարզաբանում՝ ինչո՛ւ։ Երկու տարի առաջ ինքը շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք դրա անհնարինությունը։ Հարց՝ ի՞նչ փորձեցիք անել ու ինչի՞ չստացվեց:

2. 22 տարի ձևավորվել է իրականություն, որտեղ Արցախը որոշված է դուրս թողնել բանակցային գործընթացից, որպես պարզաբանում ասում է Փաշինյանը։ Դա այդպես չի, առնվազն մի քանի հայտարարություն կա Մինսկի խմբի կողմից, որտեղ շեշտվում է Արցախի պարտադիր վերադարձը կանխորոշիչ փուլում։ 

3. Փաշինյանը խոսում է Արցախի «ընտրալ ներկայացուցիչների» մասին բանակցային սեղանի շուրջ՝ հերթական անգամ խուսափելով ասել ԼՂՀ Նախագահ համ ԼՂՀ իշխանություն։

4. Փաշինյանն ասում է, որ լուծում լինի, անպայման կգանք ժողովրդից կհարցնենք, հո չի եղել դեպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Եղե՛լ է: Ժողովրդից ոչ ոք չհարցրեց երեք ժողովուրդների հանար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում սարքելուց։ Ոչ ոք չհարցրեց լրագրողների փոխայցեր կազմակերպելուց։ Կամ՝ էդ հարցնելը ո՞նց է լինելու, լայվի լայքերի քանակո՞վ:

5. Վերջապես խոստովանեց, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են բոլոր հնարավոր լուծումների տարբերակներ, այդ թվում նաև ոչ հայանպաստ։ Հուսով եմ՝ իշխող թիմը կթարգի էդ անհեթեթ պնդումները, որ էս կամ էն վտանգավոր դրույթը չի բանակցվում առհասարակ։ Բանակցվո՛ւմ է։

6. Իրականում վարչապետից պահանջվում էր ասել երկու բան՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» և «հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը»։ Կարճ և կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել։ Կրկին չլսեցինք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ