17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը վեթինգը համեմատեց խորոված անելու հետ

«Արդյո՞ք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է: Ես մի քանի անգամ ականատես եմ եղել մի քանի փայլուն ծրագրերի, որոնք ուղղակի վիժեցվել են դրանք շատ արագ իրականություն դարձնելու հասկանալի մղման պատճառով: Մենք ունենք նաև շատ արագ իրականացված ու հաջող բարեփոխումներ, որոնք զրոյացվել են»,- առցանց ասուլիսի ժամանակ ասացՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վեթինգի ու այդ մասով դժգոհողների մասին, հայտարարեց, որ բարեփոխումների մասով շատ է խոսվում դրանց տեմպի, արագության մասին։

Փաշինյանը բարեփոխումներ իրականացնելը համեմատեց խորոված անելու հետ՝ նշելով, որ այն պետք է արվի հանդարտ, որպեսզի խորքային լինեն. «Երբ մեր տուն հյուր է գալիս, խորոված անելու խնդիր է լինում: Թեժ կրակ է արվում,  այն դրվում է կրակի վրա: Եթե խորովածն արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, ինչի արդյունքում հյուրերը սոված են մնում:

Մեր բարի մղումը չի կշտացնում մեր հյուրերին, նրանք սոված են մնում: Նույնն էլ բարեփոխումների մասով է: Կան տասնյակ բարեփոխումներ, որոնց երեսը լավ է, մեջը՝ հում: Մենք պետք է անենք այնպես, որ մեր ժողովուրդը գոհ լինի, հագեցած զգա այդ բարեփոխումների արդյունքներից»:

Փաշինյանը նշեց, որ անկախ դատական համակարգ են ուզում, ոչ թե՝ խամաճիկային դատարան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ