14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չենք կարող սպասել. քննարկվում է ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու տարբերակը. Նիկոլ Փաշինյան

Մենք հանրաքվեի շրջանում նույնպես մտադրվել էինք դիմել Վենետիկի հանձնաժողովին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան՝ հանրային առողջության շահը։

«Հանրաքվե անելն անհնար է, բայց, մյուս կողմից, մենք չենք կարող սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի, եթե նույնիսկ էդպես սպասենք, մենք առաջիկայում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորելու, էդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի», – ասաց վարչապետը։

 Նիկոլ Փաշինյանը նշեց՝ դիմել են Վենետիկի հանձնաժողով ու քննարկվում է ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով մասնակկի կամ ամբողջական Ազգային ժողովում լուծելու հարցը։

«Ինձ համար ակնհայտ է՝ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարողանալու անենք, բայց չենք էլ կարողանալու սպասել, հետևաբար, ոչ մի բան չի խանգարում միջազգային մեր գործընկերների հետ մեր աշխատանքը մի քիչ կարգաբերենք ու ստանանք հնարավորինս արդյունավետ ու, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ», – ավելացրեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ