14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարող ենք ակնկալել Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ. Փաշինյան

Ռուսաստանի հետ մեր քաղաքական խորհրդակցությունները գազի գնի թեմայով շարունակվում են: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիանն» հայտ է ներկայացրել գազի գինը բարձրացնելու, որի վերաբերյալ դեռ որոշում չկա կայացված:

«Այս պահին կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկայի փլուզման, նավթի գների անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակը չէ, մանավանդ կորոնավիրուսի բերած խնդիրները հաշվի առնելով: Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ»,-ասաց նա:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ