Լավրովն ու Մնացականյանը խոսել են Քոչարյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հարցի շուրջ. 7or.am
ՀՀ արտգործնախարար Մնացականյանի ու նրա գործընկեր Լավրովի միջև հեռախոսազրույցի թեման եղել է հիմնականում եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հարցով։ Այս մասին գրում է 7or.am-ը։
«ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Մնացականյանի ու նրա գործընկեր Լավրովի միջև։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Շատերի կարծիքով՝ խոսակցությունը հիմնականում եղել է Արցախի խնդրի բանակցային թեմայի վերաբերյալ։ Կրեմլի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ այսպես կոչված, «Մարտի 1»–ի գործով խափանման միջոցը չփոխելու դատական որոշմանը հաջորդած հեռախոսազրույցը Մնացականյանի հետ հիմնականում եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հարցով։
Ռուսական կողմն ուղիղ տեքստով նշել է, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները և պետության առաջին դեմքերի միջև շփումները չեն կարգավորվի, քանի դեռ հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման ճարտարապետներից հանդիսացող Ռ․ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Դա պաշտոնական Երևանի կողմից որպես թշնամական մեսիջ է ընկալվում Մոսկվայում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Մեզ հայտնի չի դարձել, թե ի պատասխան ինչ է ասել Մնացականյանը։
Մեզ մնում է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական վրեժխնդրության և հեղափոխության դրսի փայատերերի՝ պատրաստ է զոհաբերել հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները, սպառնալ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը»։