28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ձեզանից պահանջվում է ընդամենը չխանգարել ԶՈՒ-ին և զինվորական գործի մասնագետներին». Արտակ Զաքարյանը՝ իշխանությանը

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե կարող ես, մի՛ վնասիր,

Իշխանությունները հույսեր ունեին, որ Բանակի գործոնը խաղացնելով, կարող են երկար ժամանակ ապահովել իրենց PR-ը: Բայց դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել միջգերատեսչական աշխատանքնային խումբ ստեղծել, որի նիստերում պարբերաբար ելույթ ունենալով, փորձելու է թոզ փչել մարդկանց աչքերին, իբրև թե բանակի համար կարևոր գործ են անում:

Առաջին նիստում Փաշինյանն ասում է «…Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»: Այս հարցը ձևակերպվում է որպես աշխատանքային խմբի միակ գերխնդիր:

Հարցի ձևակերպումը ինքնին արդարացի է, և դրա հետ չեմ վիճի: Ասում է մարդիկ հարգում են, պաշտում են բանակը, բայց չեն ցանկանում ծառայել, կամ այդ զինծառայությունը պատվաբեր չեն համարում: Այստեղ զավեշտն ու գլխավոր հարցն այն է թե ո՞վ է խոսում դրա մասին: Եվ ինչպե՞ս դա պետք է անեն:

Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս, բանակի հեղինակության հաշվին հերթական PR արշավը սկսելուց առաջ ուշադիր կարդալ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության՝ օրենքի ուժ ունեցող կանոնագրքի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածները: Դրանք ՀՀ Զինծառայողներին առաջադրվող կարևորագույն պահանջներ են: Կարդալուց հետո, թող մտովի պատկերացնի իր ձևավորած Կառավարության, և Ազգային ժողովի շատ անդամների կարողությունները և համապատասխանությունը այդ պահանջներին: Եթե վարչապետը, խորհրդարանի, կառավարության իշխանական շատ ներկայացուցիչներ իրենք են հանդիսանում երկրում անհարգալից մթնոլորտի, կեղծիքի ու խաբեության տիրաժավորման հեղինակը, էլ ի՞նչ բարոյական ու քաղաքական ռեսուրս ունի այս իշխանությունը՝ զինծառայության հեղինակությունը բարձրացնելու համար: Եթե բանակաից խուսափածների, տարբեր պատրվակներով զինծառայությունը շրջանցածների, բանակը միայն PR նպատակով հիշողների իշխանությունը խոսում է զինծառայության նկատմամաբ գրավչությունը բարձրացնելուց, ապա նույն ժամկետային կամ պայմանագրային զինծառայողը ո՞ր օրինակի վրա պետք է ոգեշնչվի:

Թող չթվա, թե ես դեմ եմ ԶՈՒ շարունակական բարեփոխումներին: Կրկին ասում եմ, այո մենք պետք է անընդհատ ձգտենք բարձրացնել զինծառայության նկատմամաբ գրավչությունը և դա խոսքերով չի, որ արվում է: Նախորդ տարիներին, և հատկապես 2017-2018թթ. մենք ԶՈՒ գրեթե բոլոր ուղղություների համար բարեփոխումների լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել: Դրանք արտացոլվել են օրենքներում և բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերում: Այդ ընթացքում, նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու տարբեր գրանտային ծրագրերով համագործակցող իր գործընկերները ջանք ու եռանդ չէին խնայում բանակն ու ձեռնարկված բարեփոխումները քննադատելու և սևացնելու համար: Իսկ այսօր մեծ հաճույքով իրացնում են մեր նախաձեռնած՝ այդ նույն ծրագրերն ու նորամուծությունները: Դրանք են հանդիսանում այսօրվա Զինուժի առաջնորդող մոտեցումները:

Պարոնա՛յք, ձեզանից պահանջվում է ընդամենը չխանգարել ԶՈՒ-ին և զինվորական գործի մասնագետներին՝ արդիականացնել, առաջ մղել ու էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Առ այսօր չկա մի ոլորտ, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թեկուզ կես քայլ առաջ տարած լինի, կամ որևէ օգտակար նորամուծություն արած լինի: Ձեզ մնում է միայն առաջնորդվել հայտնի բժշկական կարգախոսով՝ եթե կարող ես մի վնասիր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ